ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Արցախում լավ գիտեն ռուսներին

Արցախում լավ գիտեն ռուսներին
12.04.2016 | 09:56

Քառօրյա պատերազմը հայ ժողովրդին մի պահ տեղափոխեց իննսունականների սկիզբ ու համեմատությունների տխուր առիթ տվեց: Նորից հասկացան, որ իրենց հողն ու ջուրը, բացի իրենցից, ոչ մի պաշտպան չունեն: Թշնամու վայրագություններին այդպես էլ անտարբեր ու անհաղորդ մնաց միջազգային «պրագմատիկ» հանրությունը: Հերթական անգամ հիասթափվեցինք, ճանաչեցինք դաշնակիցներին:
Ի տարբերություն շատերի, Արցախում լավ են ճանաչում ռուսներին՝ դեռ իննսունականներից: Այս առնչությամբ մի հետաքրքիր դրվագ պատմեցին սահմանամերձ գյուղերից հակամարտության սկզբում հեռացած ղարաբաղցիները: Երբ «Կոլցո» օպերացիան մեկնարկել էր, ու ռուսները «անխնա» զինաթափում էին Ղարաբաղի գյուղերի բնակիչներին, հավաքում զինամթերքն ամբողջությամբ, բնակիչներից մեկի տանը, որտեղ երկար տարիներ մարդ չէր ապրել, գտնում են կրակած մի փամփուշտ: Շաբաթներ շարունակ հարևաններին հանգիստ չեն տալիս ռուս «խաղաղապահները», թե՝ ովքե՞ր են ապրում այդ տանը, որտե՞ղ են հիմա: Բնակիչները ժամերով բացատրում են, թե տանը ծերեր են եղել ու արդեն տասը տարուց ավելի է՝ մարդ չի ապրում այդ տանը: Սակայն ջանքերն ապարդյուն են անցնում: Ողջ տունը տակնուվրա են անում, ենթադրյալ զենքերն այդպես էլ չեն գտնում:
Արցախում այսօր նման պատմությունների պակաս չկա, հիշում են ռուսի «բարերարությունն» ու զգուշանում «դաշնակցի» հոգատարությունից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ